Արցախի ՀՕՄ-ի մեկուսի մասնաճյուղը աջակցում է Արցախում բնակվող սիրիահայ ընտանիքներին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախի ՀՕՄ-ի մեկուսի մասնաճյուղը աջակցում է Արցախում բնակվող սիրիահայ ընտանիքներին

Արցախի ՀՕՄ-ի մեկուսի մասնաճյուղը աջակցում է Արցախում բնակվող սիրիահայ ընտանիքներին

Արցախի ՀՕՄ-ի մեկուսի մասնաճյուղը սիրիահայերին աջակցելու նպատակով այցելել է Կովսական, որտեղ բնակվում է սիրիահայերի 16 ընտանիք: Ինչպես տեղեկացրեց Արցախի ՀՕՄ-ի մեկուսի մասնաճյուղի ատենապետուհի Կ. Դադայանը` ՀՕՄ-ի վարչությունը ելնելով իր սկզբունքներից, այն է` բոլոր ժամանակներում օգնության ձեռք մեկնել դժվարվության   մեջ գտնվող մեր հայրենակիցներիններին, վերջերս նախաձենել է օգնել Արցախում բնակություն հաստատած սիրիահայ ընտանիքներին` հատկապես այդ ընտանիքների երեխաներին. <<Արցախում գորրծող բոլոր <<Սոսե>> մանկապարտեզները մեծ ոգեւորությամբ ողջունեցին մեր նախաձեռնությունը եւ պատրաստակամություն հայտնեցին մասնակցել այդ ծրագրին: <<Սոսե>> մանկապարտեզների աշխատողների, մանկապարտեզների սաների եւ նրանց ծնողների համատեղ ուժերով պատրաստվել են ծանոցներ սիրիահայ ընտանիքների համար: Աշան գյուղում նույնպես գործում է <<Սոսե>> մանկապարտեզ, սակայն այս ծրագրին մասնակցել է  ոչ միայն մանկապարտեզը, այլեւ ամբողջ գյուղը >>:

 

 

 Արցախի ՀՕՄ-ի մեկուսի մասնաճյուղը Կովսականի բոլոր երեխաների համար պատրաստել էր նաեւ անակնկալ  նվեր.  Շուշիի <<Մ. Խանդամիրյանի>> անվան թատրոնը երկու ներկայացում էր պատրաստել  Կովսականի երեխաների համար: Ինչպես հավաստիացրեց Արցախի ՀՕՄ-ի մեկուսի մասնաճյուղի ատենապետուհին`  ծրագիրը շարունակական բնույթ է կրելու: Ամենայն հավանականությամբ հաջորդ այցը կլինի Իշխանաձոր, որտեղ նույնպես սիրիահայեր են բնակվում:

 

 

Սեփ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

1