Արցախի հնավայրերի գիտական ուսումնասիրության վերջին նորույթները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախի հնավայրերի գիտական ուսումնասիրության վերջին նորույթները

Արցախի հնավայրերի գիտական ուսումնասիրության վերջին նորույթները

Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է: Այդ կապակցությամբ ոլորտի հետ առնչություն ունեցող մի շարք անձիք պարգևատրվեցին ԱՀ Էկոնոմիկայի նախարարության ոսկե մեդալներով ու հուշագրերով:

Ոլորտում վերջերս կատարված հետազոտությունների ու պեղումների մասին Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչությունում զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Մարդաբանության Ինստիտուտի տնօրեն Լևոն Եպիսկոպոսյանը՝ «Քարին տակի քարանձավը» թեմայով, որտեղ զեկուցողը ներկայացրեց, որ Քարին տակի քարանձավը հնագետները սկսել են ուսումնասիրել 2011 թվականից: Այդ հարցում նրանց օգնել են մասնագետներ Լեհաստանից, մասնավորապես՝ մարդաբանության ամբիոնի վարիչներ Կրակովից և Պոտսդամից: «Քարին տակի քարանձավում ԴՆԹ-ի պահպանման մակարդակը շատ բարձր է»,- նշեց Լ. Եպիսկոպոսյանը: Այստեղ հայտնաբերվել է 8000 տեսակի կենդանական բրածո մնացորդ: Գյուղում ստեղծվել է ժամանակավոր լաբորատորիա, որտեղ ոսկրային նյութի հիման վրա որոշվում է հնագիտական շերտերի տարիքը: Այն ուշ պալեոլիթի շերտ է և 300 — 1000 տարվա վաղեմություն ունի:

Հնագետ Համլետ Պետրոսյանը ներկայացրեց Տիգրանակերտի պեղումների արդյունքները: Քաղաքի հնագիտական հետազոտությունները շարունակվում են 13 տարի: Սա տարածաշրջանի ուշ անտիկ շրջանի ամենամեծ հնագիտական հուշարձանն է և տարածաշրջանի հոգևոր առաջընթացի հզոր գործոն է եղել: Տիգրանակերտի հնագիտական հետագա աշխատանքների ֆինանսավորմանն աջակցելու է Վարշավայի Հնագիտության ինստիտուտը:

Նոր Կարմիրավանի հնագիտական պեղումների մասին զեկուցեց «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանը:

1