Արցախի հիմնահարցը հայկականության այն կարմիր գծերից է, որը հատել չի կարելի եւ որի հատումը չի ներվում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Արցախի հիմնահարցը հայկականության այն կարմիր գծերից է, որը հատել չի կարելի եւ որի հատումը չի ներվում

Արցախի հիմնահարցը հայկականության այն կարմիր գծերից է, որը հատել չի կարելի եւ որի հատումը չի ներվում

«Հայկական կուսակցությունների երրորդ ֆորումին» ՀՅԴ-ի կողմից ներկայացված ամենաերիտասարդ մասնակից, ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության ներկայացուցիչ Գեւորգ Ղուկասյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ այսպիսի ֆորումները շատ կարեւոր են` ամեն անգամ փոքր ինչ ավելի բյուրեղացնելու Արցախի հիմնահարցի վերաբերյալ առկա զարգացումները ու տեսակետենրը եւ մեկ անգամ եւս ընդգծելու, որ այն հայ իրականության ամենակարեւոր հարցն է՝ թիվ մեկը թե անվտանգության, թե պետականակերտման շարունակական գործընթացը լավագույնս առաջ տանելու առումով:

«Ֆորումը մի հարթակ է, որն ի մի է համախմբում Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների հիմնական դերակատար քաղաքական ուժերի տեսակետները, որոնք մեծամասամբ համընկնում են Արցախի հիմնահարցում: Խնդիրն այն է, որ Արցախի հիմնահարցը հայկականության այն կարմիր գծերից է, որը հատել չի կարելի եւ որի հատումը չի ներվում պատմության, հասարակության եւ պետության կողմից»,- նշել է Գեւորգ Ղուկասյանը:

1