Արցախի Հանրապետությունում գրանցվել է 3,4 մագնիտուդով երկրաշարժ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախի Հանրապետությունում գրանցվել է 3,4 մագնիտուդով երկրաշարժ

Արցախի Հանրապետությունում գրանցվել է 3,4 մագնիտուդով երկրաշարժ

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մարտի 6­ին` տեղական ժամանակով ժամը 10:24­ին (Գրինվիչի ժամանակով` 06:24) գրանցվել է հյուսիսային լայնության 40.180 և արևելյան երկայնության 46.360 աշխարհագրական կոորդինատներով (ԼՂՀ, Քարվաճառ քաղաքից 28 կմ դեպի հյուսիս­արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 3,4 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4­5 բալ:

Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ հյուսիային բնակավայրերում՝ Դադիվանք գյուղում՝ 3­,4 բալ և Քարվաճառ քաղաքում՝ 2,­3 բալ ուժգնությամբ: Այս մասին «Արմենպրես»­ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Տեղական ժանմանակով 10:29­ին երկրաշարժին հաջորդել է 2,0 մագնիտուդով հետցնցում:

1