Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ

Սիրելի հայրենակիցներ,

Հարգարժան գեներալներ, սպաներ, զինվորներ,

Թանկագին վետերաններ,

 

 

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:

 

 

 

Սա տոն է ինչպես հանրապետության զինված ուժերի, այնպես էլ մեր ողջ ժողովրդի համար, ով օրհասական պահին մեկ մարդու պես  ոտքի ելավ` պաշտպանելու իր պապերի հողն ու կերտելու սերունդների  ապագան, առանց վարանելու զինվորագրվեց հայրենիքի պաշտպանության գործին եւ իր քաջ զավակների արյան գնով գծեց հայրենի երկրի սահմանները:

 

 

 

Այս տոնական օրը ես գլուխ եմ խոնարհում մեր նահատակված քույրերի ու եղբայրների հիշատակի առջեւ: Հավե~րժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին: Փա~ռք ու պատիվ հայոց բանակին, ում ջանքերի շնորհիվ է նաեւ պահպանվում խաղաղությունն ու կայունությունը ողջ տարածաշրջանում:

 

 

 

Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել եւ անպայման կանենք, որպեսզի միշտ բարձր պահենք զինված ուժերի մարտական պատրաստվածության մակարդակն ու հաղթական ոգին, որպեսզի նա լինի ժամանակակից պահանջներին համապատասխան, ուժեղ ու հզոր:

 

 

 

 Այս հիշարժան տոնի կապակցությամբ մեկ անգամ եւս շնորհավորում եմ համայն հայությանը` Արցախում, Հայաստանում ու Սփյուռքում,  Զինված ուժերի ողջ անձնակազմին եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու նորանոր հաջողություններ` հայրենիքի պաշտպանության վեհ առաքելության իրականացման ճանապարհին: 

 

1