Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարն ընդունել է «Սատար Ղարաբաղին» միության անդամներին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարն ընդունել է «Սատար Ղարաբաղին» միության անդամներին

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարն ընդունել է «Սատար Ղարաբաղին» միության անդամներին

Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «Սատար Ղարաբաղին» ֆրանսիական միության ներկայացուցիչներին՝ կազմակերպության նախագահ Մարալ Ասադուրյանի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է միության գործունեության կարևորությունը՝ ուղղված Ֆրանսիայում Արցախի շահերի պաշտպանությանը, այդ թվում` Արցախի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության տարածմանը։

Կողմերը քննարկել են նաև Արցախի և Ֆրանսիայի միջև կապերի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։

1