Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարն ընդունել է մեքսիկացի պատգամավորներին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարն ընդունել է մեքսիկացի պատգամավորներին

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարն ընդունել է մեքսիկացի պատգամավորներին

Հոկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած Մեքսիկայի Միացյալ Նահանգների Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսին, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բրավոյին և Կառլոս Էռնանդես Միրոնին։

Մասիս Մայիլյանը ողջունել է մեքսիկացի պատգամավորների այցն Արցախ և հույս հայտնել, որ այն կդառնա երկկողմ համագործակցության հաստատմանն ուղղված առաջին քայլը։ Այս համատեքստում  տեղի ունեցավ փոխգործակցության հեռանկարային ուղղությունների վերաբերյալ կարծիքների փոխանակում։

Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը պատգամավորներին է ներկայացրել նաև Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներին։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

1