Արցախի խորհրդարանի հանձնաժողովներում շարունակվում են 2017 թ. պետական բյուջեի քննարկումները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Արցախի խորհրդարանի հանձնաժողովներում շարունակվում են 2017 թ. պետական բյուջեի քննարկումները

Արցախի խորհրդարանի հանձնաժողովներում շարունակվում են 2017 թ. պետական բյուջեի քննարկումները

Դեկտեմբերի 5-ին ԼՂՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ԼՂՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծում նախատեսված գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտների ֆինանսավորման հարցը: Նիստը վարում էին վերոնշյալ հանձնաժողովների նախագահներ Արմեն Սարգսյանը և Ռուսլան Իսրայելյանը:

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը ներկայացրել է գալիք տարվա բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումների նախագիծը:

 

ԼՂՀ  մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգի 2017թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված հատկացումները կազմում են 1 մլրդ 971 մլն 63 հզր դրամ, որից 153 մլն 479 հզր դրամ աշխատակազմի բյուջեն է, իսկ 1 մլրդ 667 մլն 584 հզր դրամը պետական աջակցությունն է 45 ՊՈԱԿ-ներին և մեկ բաժնետիրական ընկերությանը, նաև մշակութային և երիտասարդական միջոցառումների համար նախատեսված հատկացումները, հրատարակչական և այլ ծախսերը:

 

2016թ. համեմատ նախատեսվում է ծախսերը կրճատել 2 մլն 454 հզր դրամով:

 

ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը ներկայացրել է 2017թ. տվյալ ոլորտներում նախատեսված հատկացումները:

 

 2017թ. պետական բյուջեի նախագծով ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության ծախսերի ընդհանուր գումարը կազմում է 14 մլդ 495 մլն 394 հզր դրամ: 2016թ. պետական բյուջեով սահմանված գումարի համեմատ աճը կազմում է 554,1 մլն դրամ կամ 4%: Ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է Ստեփանակերտ քաղաքում և շրջաններում մի շարք մանկապարտեզների բացման և վերանորոգման աշխատանքներով:

 

ԼՂՀ ԱԺ համապատասխան հանձնաժողովների պատգամավորները լուսաբանական հարցեր և առաջարկներ ուղղեցին գործադիր իշխանության ներկայացուցիչներին:

 

 

1