Արցախի ժողովրդի պայքարի նպատակն է ուղղել պատմական սխալը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախի ժողովրդի պայքարի նպատակն է ուղղել պատմական սխալը

Արցախի ժողովրդի պայքարի նպատակն է ուղղել պատմական սխալը

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակի նախաձեռնությամբ և հրավերով Արցախում գտնվող Բելգիայի սենատոր, Ֆլանդրիայի խորհրդարանի անդամ Յորիս Պոշետը հունիսի 23-ին հրավիրել է մամլո ասուլիս:

Բելգիայի Սենատի անդամը ներկայացրել է իր տպավորություններն Արցախում ունեցած հանդիպումներից, նշելով, որ հատկապես ոգեշնչող էին «Թումո» ստեղծարար կենտրոնի և «The halo trust» կազմակերպության անդամների հետ հանդիպումները: Այդ հանդիպումները հնարավորություն են տվել ավելի ընդհանրական պատկերացում կազմելու Արցախի, ինչպես նաև այստեղի մարտահրավերների վերաբերյալ: Սենատորը շնորհակալություն է հայտնել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակին նախաձեռնության և կազմակերչական  աշխատանքների համար:

Պատասխանելով լրագրողների հարցերին, Յորիս Պոշետը նշել է, որ այցից առաջ Արցախի մասին շատ բան չգիտեր և նման այցելությունները շատ մեծ նշանակություն ունեն Արցախը ճանաչելու առումով:

«Եվրոպական պառլամենտում արդեն կա Հայաստանի հետ բարեկամության խումբ, որն ունի 50 անդամ: Արցախի ճանաչման հարցը բավականին բարդ հարց է, հակառակ դեպքում մենք այստեղ չէինք լինի: Արցախի ժողովրդի պայքարի նպատակն է ուղղել պատմական սխալը»,- շեշտել է Յորիս Պոշետը և ավելացրել, որ երկխոսությունը հարցի լուծման կարևորագույն միջոցն է:

Արցախի լրատվական դաշտին երկայացուցիչների հետ Բելիգիայի Սենատի, Ֆլանդրիայի խորհրդարանի անդամի հետ հանդիպմանը ներկա էր ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակի եվրոպական հարցերի պատասխանատու Հեղինե Էվինյանը:

1