Արցախի ժողովուրդն ինքն է որոշում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » հարցազրույց » Արցախի ժողովուրդն ինքն է որոշում

Արցախի ժողովուրդն ինքն է որոշում

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը մեկնաբանել է Արկադի Ղուկասյանի՝ ԼՂՀ հաջորդ նախագահ «նշանակելու» մի շարք լրատվամիջոցների կողմից հրապարակված նյութերին:

 

—   Պարոն Աղաբեկյան, այսօր հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ լուրեր են հրապարակել, հատկապես նշելով, որ ՀՀ իշխանությունները  որոշել են, թե ով պետք է լինի  ԼՂՀ ապագա նախագահը: Համաձայն այդ լուրերի Արցախի հաջորդ նախագահի շրջանառվող  անունը Արկադի Ղուկասյանն է, որին  ֆեյսբուքյան օգտատերերից մեկն այսօր  կես կատակ կես լուրջ գրել է, թե ինքը գիտեր, որ նախագահին ընտրում են, ոչ թե նշանակում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս լուրը

 

—  Արցախի ժողովուրդը մեծագույն կամք է ցուցաբերել 1988-ին՝ ոչ ասելով ցանկացած ներմուծված  գաղափարի եւ մեծ շարժում ծավալել իր նպատակների իրականացման համար:

 Արցախի ժողովուրդը մեծագույն կամք է ցուցաբերել 1991-ին՝ Անկախությանն հանրաքվեի միջոցով հռչակել Անկախություն՝ համարելով այն Մայր Հայաստանին վերամիավորվելու լավագույն ճանապարհը:

Արցախի ժողովուրդը մեծագույն կամք է ցուցաբերել ԼՂՀ անցած բոլոր նախագահական, եւ ոչ միայն, ընտրությունների ժամանակ՝ ընտրելով ԼՂՀ նախագահ:  

Եվ, վստահ եմ, Արցախի ժողովուրդը շարունակելու է լինել այդ մեծագույն կամքի կրողը եւ ինքն է որոշելու, թե ով պետք է լինի Արցախի հաջորդ նախագահը:

 

 

<<Ապառաժ>>

1