Արցախի զորավարժություններն ապացուցեցին, որ մեր դիվանագիտական հաջողությունները նախևառաջ ամրապնդվում են մարտունակ բանակով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արցախի զորավարժություններն ապացուցեցին, որ մեր դիվանագիտական հաջողությունները նախևառաջ ամրապնդվում են մարտունակ բանակով

Արցախի զորավարժություններն ապացուցեցին, որ մեր դիվանագիտական հաջողությունները նախևառաջ ամրապնդվում են մարտունակ բանակով

Դեկտեմբերի 8-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում անդրադարձ է կատարվել դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա հիշատակեց, որ այդ հանդիպմանը հաջորդել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը: «Սա, ի թիվս Արևելյան գործընկերության հայտարարության ու ՀԱՊԿ վերջին հայտարարության, ամբողջացնում է այն փաթեթը, այն տեսակետը, որ խնդիրը պիտի լուծվի հայտնի 3 սկզբունքներով ու Մինսկի խմբի աջակցությամբ: Սա հայկական դիվանագիտության հաջողությունն է: Շատ լավ է, որ նրանք վերահաստատում են Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և Ժնևի պայմանավորվածությունները: Սա ոչ այլ ինչ է, քան ուղիղ մեսիջ Ադրբեջանին, որ պարտավոր է իրականացնել այդ պարտավորությունները»,-հայտարարեց Շարմազանովը:

Նա նաև հիշեցրեց, որ օրեր առաջ Արցախի հանրապետությունում տեղի են ունեցել լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց հետևել են Արցախի հանրապետական նախագահ Բակո Սահակյան և Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: «Սրանք աննախադեպ զորավարժություններ էին՝ և՛ իրենց քանակով, և՛ օգտագործված տեխնիկայով: Սրանք եկան ապացուցելու, որ մեր դիվանագիտական հաջողությունները նախևառաջ ամրապնդվում են մարտունակ բանակով և մեր զորքի մարտական ոգով»,-ասաց նա:

Նա մատնանշեց՝ ևս մեկ անգամ ի ցույց դրվեց Արցախի ինքնապաշտպանական ուժերի, հայկական ուժերի բարձր պատրաստակամությունը և տեխնիկական հագեցվածությունը:

Հռիփսիմե Հովհաննիսյան

tert.am

1