«Արցախի զինված ուժերում որևէ նման միջադեպ չի գրանցվել. նշված անուն-ազգանունները մտացածին են». Սենոր Հասրաթյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » «Արցախի զինված ուժերում որևէ նման միջադեպ չի գրանցվել. նշված անուն-ազգանունները մտացածին են». Սենոր Հասրաթյան

«Արցախի զինված ուժերում որևէ նման միջադեպ չի գրանցվել. նշված անուն-ազգանունները մտացածին են». Սենոր Հասրաթյան

Արցախի ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալիևյան բռնապետական ռեժիմի տեղեկատվական կցորդ «Հաքքին.ազ»-ի կողմից երեկ տարածած հերթական գրառումն առ այն, թե իբր «Արցախի ՊԲ-ում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է 8, վիրավորվել՝ 4 զինծառայող», ոչ այլ ինչ է, քան հանրությանը մոլորեցնելու հերթական քարոզչական հնարք:

Տեղեկացնեմ, որ Արցախի զինված ուժերում որևէ նման միջադեպ չի գրանցվել, իսկ նշված անուն-ազգանունները մտացածին են»:

1