Արցախի զբոսաշրջային հնարավորությունները ներկայացվեցին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արցախի զբոսաշրջային հնարավորությունները ներկայացվեցին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում

Արցախի զբոսաշրջային հնարավորությունները ներկայացվեցին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում

Արցախի զբոսաշրջային հնարավորությունները ներկայացված էին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում հունվարի 17-21-ը կայացած միջազգային զբոսաշրջային 38-րդ ցուցահանդեսին: ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության պատվիրակությունը Արցախի գրավիչ ու բազմաբնույթ զբոսաշրջային արդյունքը ներկայացրեց Հայաստանի հետ միասնական տաղավարում:

Ցուցահանդեսի ընթացքում մեծ թվով այցելուների մասնակցությամբ կազմակերպվել է նաև արցախյան գինու համտես, որի ընթացքում Արցախի պատվիրակության կողմից ներկայացվել են արցախյան գինեգործության ավանդույթները և գինու ուղիների մասին տեղեկություններ:

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ ցուցահանդեսին մասնակցություն է ունեցել նաև Արցախի Հանրապետությունում հաշվառված զբոսաշրջային օպերատորներ և մասնագիտացված կազմակերպություններ:

«ՖԻՏՈՒՐ-2018»-ը Եվրոպայում կազմակերպվող նմանատիպ ցուցահանդեսներից խոշորագույնների շարքում է: Այս տարի ցուցահանդեսին մասնակցել է ավելի քան 10.000 ընկերություն 165 երկրներից, իսկ այցելուների թիվը կազմել է մոտ 140.000, ինչը ռեկորդային է նախորդ տարիների համեմատ:

1