Արցախի դպրոցներում հնչել է վերջին զանգը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախի դպրոցներում հնչել է վերջին զանգը

Արցախի դպրոցներում հնչել է վերջին զանգը

Արցախի հանրապետության բոլոր դպրոցներում այսօր հնչել է ավարտական վերջին զանգը: Ինչպես «Ապառաժ»-ին տեղեկացրել է ԼՂՀ Կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանն այս տարի հանրապետությունում 12-րդ դասարանի շրջանավարտների թիվը 1085 է, 9-րդ դասարաններինը՝ 2036:

Ավարտական վերջին զանգը Ստեփանակերտում կհնչի 365, Ասկերանում՝ 90, Մարտակերտում՝ 158, Մարտունիում՝ 218, Հադրութում՝ 113, Շուշիում՝ 25, Շահումյանում՝ 32 և Քաշաթաղում՝ 84 աշակերտի համար:

9-րդ դասարանի շրջանավարտների թիվը հետևյալն է. Ասկերան՝ 219, Մարտակերտ՝ 281, Մարտունի՝ 324, Հադրութ՝ 184, Շուշի՝ 79, Շահումյան՝ 60, Քաշաթաղ՝ 182, Ստեփանակերտ՝ 182:

Ուսումը ավագ դպրոցներում և քոլեջներում շարունակելու մասին հարցին ի պատասխան Միքայել Համբարձումյանը նշել է, որ անցած տարիների փորձից կարելի է ենթադրել, որ 9-րդ դասարանն ավարտած շրջանավարտների 45-50%-ը շարունակում են ուսումը ավագ դպրոցում, մնացածը՝ քոլեջներում: Իսկ շրջանների երեխաների 60-65% են շարունակում ուսումը, քանի որ շրջաններում ուսման այլ հիմնարկներ չկան:

IMG_8416

IMG_8418

IMG_8432

IMG_8486

IMG_8434

IMG_8453

IMG_8498

IMG_8502

IMG_8523

IMG_8543

IMG_8541

1