Արցախի բնակչության թիվն աճում է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախի բնակչության թիվն աճում է

Արցախի բնակչության թիվն աճում է

017թ. հունվարի 1-ի դրությամբ ԼՂՀ  բնակչության թվաքանակը կազմել է 146.1 հազ. մարդ, ինչը 2016թ. տարեսկզբի համեմատ ավելացել է 0.7 տոկոսով:

Ինչպես տեղեկանում ենք ԼՂՀ  ազգային վիճակագրական  ծառայությունից, 2017թ. տարեսկզբին քաղաքային բնակչության մասնաբաժինը կազմել է 56.6 տոկոս, գյուղականը` 43.4 տոկոս:

Ըստ վիճակագրության՝ 2017թ. տարեսկզբին ԼՂՀ մշտական բնակչության կազմում 48.8 տոկոսը կազմել են տղամարդիկ, 51.2 տոկոսը` կանայք: Բնակչության միջին տարիքը տարեսկզբի դրությամբ կազմել է 32.9 տարի, մասնավորապես, տղամարդկանց համար 31.3 տարի, կանանց համար` 34.3 տարի: 2017թ. հունվարի 1-ի դրությամբ ԼՂՀ մշտական բնակչության կառուցվածքում 0-15 տարեկան երեխաների տեսակարար կշիռը կազմել է 28.1 տոկոս, աշխատունակ տարիքինը` 60.7 տոկոս, իսկ աշխատունակ տարիքից բարձր բնակչության տեսակարար կշիռը` 11.2 տոկոս:

ԼՂՀ ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ 2017թ. տարեսկզբի դրությամբ աշխատանքային տարիքի ամեն 1000 մարդուն բաժին է ընկել 647 մարդ, 2016 թ. նույն ժամանակահատվածում արձանագրված 628 մարդու համեմատ: Ժողովրդագրական իրավիճակի առկա հիմնախնդիրներից է բնակչության ժողովրդագրական ծերացումը, որի ընթացքը հանրապետությունում հետխորհրդային տարիներին մեծապես արագացել: Բնակչության ծերացումը կամ ժողովրդագրական ծերացումը երկարատև ժողովրդագրական փոփոխությունների, բնակչության վերարտադրության, ծնելիության, մահացության և դրանց հարաբերակցություններում տեղ գտած տեղաշարժերի, ինչպես նաև, մասամբ, միգրացիայի հետևանք է:

Ըստ ՄԱԿ-ի ժողովրդագրական ծերացման սանդղակի, եթե երկրի բնակչության կառուցվածքում 65 և բարձր տարիքի բնակչությունը կազմում է 7 տոկոսից ավելի, ապա տվյալ բնակչությունը համարվում է ծերացած: Այդ ցուցանիշը 2017թ. տարեսկզբի դրությամբ ԼՂՀ-ում կազմել է 9.5 տոկոս:

ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ 2017թ. տարեսկզբի դրությամբ բնակչության 38.2 տոկոսը կենտրոնացված է եղել մայրաքաղաքում, իսկ ԼՂՀ Մարտունու շրջանում բնակվում է բնակչության 14.7 տոկոսը, Մարտակերտի շրջանում` 13.5 տոկոսը, Ասկերանի շրջանում 11.7 տոկոսը, Հադրութի և Քաշաթաղի շրջաններում, համապատասխանաբար, 8.3 և 7.9 տոկոսը, Շուշիի շրջանում` 3.6 տոկոսը, Շահումյանի շրջանում` 2.1 տոկոսը:

1