Արցախի ամառային դպրոցներըն ամփոփում են աշխատանքը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Արցախի ամառային դպրոցներըն ամփոփում են աշխատանքը

Արցախի ամառային դպրոցներըն ամփոփում են աշխատանքը

Արցախում ամփոփվեցին Հայաստանի մանուկներ հիմնադրամ (COAF) իրականացված ամառային 10-օրյա դպրոցների աշխատանքները:

 

Հիմնադրամն իր ամենամյա ամառային ճամբարները այդ տարի պայմանականորեն խորագրել էր «Հյուսիսից հարավ»՝ ընդգրկելվ Լոռու, Արմավիրի մարզերն ու Արցախի Հանրապետությունը:

 

2016 թ. օգոստոսի 1-ին Արցախի Հանրապետությունում Մարդասիրական առաքելության շրջանակներում COAF-ը Մարտունու շրջանի Գիշի գյուղում և Մարտակերտ քաղաքում մեկնարկած ամառային դպրոցներում ընդգրկված էին 10-15 տարեկան համապատասխանաբար 111 և 140 երեխաներ:

 

Նրանզ զբաղվածությունը ներառում էր տիկնիկային թատրոն, «Ես և իմ աշխարհը» խաղեր, նկարչություն, խեցեգործություն, պար, մանրանկարչություն և ձեռքի աշխատանք և այլն: Ի դեպ, վերջին երկու խմբերի մասնագետներին ամառային դպրոցներ էր գործուղել Արցախի Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

 

Երկու շրջաններում էլ երեխաներն ուսումնասիրել են առաջին օգնություն: Իսկ բնագիտության և մաթեմատիկայի՝ Երևանից հրավիրված մասնագետները երեխաների շրջանում նշված առարկաների հանդեպ հետաքրքրությունը մեծացնող ինտերակտիվ-խաղային դասեր են անցկացրել:

 

Օգտվելով մասնագետների ներկայությունից՝ Մարտունու շրջանի մի քանի գյուղերի մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչներ ևս միացել էին դպրոցին՝ նոր մեթոդներ ու ուսուցման հետաքրքիր հնարքներ սովորելու:

 

Ամառային դպրոցի շրջանակում մասնակիցներն այցելել են նաև ԼՂՀ ՊԲ զորամասեր՝ զինվորնների համար մշակութային ելույթներ ունենալու, մասնակցել են Վարդավառի ծիսակարգին, այցելություն են ունեցել Մարտակերտի ջրերի գործարան, կազմակերպել և անցկացրել են վազքի մրցույթ, ինչպես նաև էքսկուրսիա դեպի Գանձնասար:

 

ԼՂՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Միքաել Համբարձումյանը, ողջունելով երեխաների «Խաղաղության մոլորակին», նշեց. «Երևաում է, որ դուք ոչ միայն ձեր ամառային ժամանցն եք կազմակերպել, այլև ձեր դասերի բացը լրացրել եք: Ձեր պսպղուն աչքերը, ձեր թռվռուն ճիչը մեզ բոլորիս համար երջանկություն է»:

1