Արցախի Ազգային ժողովն ընտրեց նախագահ՝ Բակո Սահակյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Արցախի Ազգային ժողովն ընտրեց նախագահ՝ Բակո Սահակյան

Արցախի Ազգային ժողովն ընտրեց նախագահ՝ Բակո Սահակյան

Այսօր՝ հուլիսի 19-ին, Ստեփանակերտում կայացել է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հատուկ նիստը, որին 33 պատգամավորներից ներկա էին 32-ը:

Արցախի նախագահի պաշտոնի համար երկու թեկնածու է առաջադրվել. Արցախի ներկա նախագահ Բակո Սահակյանը եւ «Շարժում – 88» Արցախի ԱԺ խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը։

Նիստին նախ բացման խոսքով հանդես է եկել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը եւ ներկայացրել հանրապետության նախագահի պաշտոնի համար առաջադրված թեկնածուներին:

Այնուհետև «Հայրենիք», «Դաշնակցություն» և «Ժողովրդավարություն» խմբակցություններից ելույթներով համապատասխանաբար հանդես են եկել Արթուր Թովմասյանը, Վահրամ Բալայանը և Աշոտ Ղուլյանը, ովքեր հիմնավորել են գործող նախագահի առաջադրման իրենց նախաձեռնությունը: Իսկ «Շարժում – 88» խմբակցությունից Էդուարդ Աղաբեկյանին ներկայացրել է պատգամավոր Վիլեն Սաֆարյանը:

Հաջորդիվ ելույթներով հանդես են եկել նախագահի թեկնածուներ իր լիազորությունները դեռևս չավարտած գործող նախագահ Բակո Սահակյանը և «Շարժում – 88» ԱԺ խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը: Երկու թեկնածուները ներկայացրել են իրենց տեսակետները եւ առաջարկությունները Արախյան հիմնահարցի, անվտանգության բնագավառի, ժողովրդարական իրավիճակի փոփոխության, գյուղատնտեսության ոլորտի եւ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ:

Իր ելույթում Էդուարդ Աղաբեկյանն անդրադառնալով գործող նախագահի առաջադրած թեկնածությանը եւ նշել է, որ փորձ է արվում քաղաքական մշակույթում անփոխարինելիության տարր մտցվել:

«Պետական համակարգը չպետք է կախված լինի որեւէ անձից»,- մասնավորապես նշել է Է.Աղաբեկյանը:

Բակո Սահակյանն իր ելույթում անդրադարձել է անցած տասը տարիների ընթացքում կատարած աշխատանքներին եւ արդյունքներին, ինչպես նաև անդրադարձել է գալիք շրջանում ընտրվելու դեպքում իր կողմից իրականացվելիք նոր ծրագրերին:

«Անցումային փուլում մինչեւ 2020 թվականի Արցախի նախագահի համապետական ընտրությունները մեր ամենակարեւոր անելիքները պետք է լինեն առաջին հերթին երկրի պաշտպանունակության, անվտանգության համակարգի հետագա ամրապնդումն ու հզորացումը, ՊԲ-ի մարտունակության բարձրացումը, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավումը: Սոցիալ-տնտեսակայն բնագավառում նախատեսում ենք ապահովել 8-10 տոկոս միջին տարեկան տնտեսական աճ, որը հնարավորություն կտա պահպանել տարբեր ոլորտների դինամիկ ու համաչափ զարգացումը:

Արտաքին քաղաքականության ասպարեզում անելու ենք ամեն ինն մեր երկրի շահերի պաշտպանության ուղությամբ: Մենք շարունակելու ենք ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, որը մեր բոլոր հաջողությունների հուսալի գրավականն է»,- նշել է Բ.Սահակյանը:

Ելույթներից հետո նախագահի թեկանծուները պատասխանել են պատգամավորների հարցերին:

Գաղտնի քվեարկության արդյունքների համաձայան՝ 28 կողմ, 4՝ դեմ, ձայների հարաբերակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ է ընտրվել Արցախի խոշորագույն քաղաքական ուժերի կողմից առաջադրված թեկնածու Բակո Սահակյանը։

Արցախի նախագահական ընտրություններում առաջադրված Էդուարդ Աղաբեկյանը ստացել է 4 կողմ, 28՝ դեմ:

Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն, Բակո Սահակյանը պաշտոնավարելու է մինչև գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտը՝ 2020 թվականը, որից հետո արդեն տեղի կունենան Արցախի նախագահի համապետական ընտրություններ:

1