Արցախի ԱԳՆ ղեկավարն այցելել է Հարավային Օսիա
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախի ԱԳՆ ղեկավարն այցելել է Հարավային Օսիա

Արցախի ԱԳՆ ղեկավարն այցելել է Հարավային Օսիա

Ապրիլի  21-22  Հարավային   Օսիայի   Հանրապետությունում (Ալանիա Պետություն) էր  գտնվում  Արցախի Հանրապետության  (Լեռնային   Ղարաբաղի   Հանրապետության) պատվիրակությունը՝   արտաքին   գործերի  նախարար   Կարեն Միրզոյանի գլխավորությամբ։

Ապրիլի 21-ին Արցախի պատվիրակությունը մասնակցել է Հանրապետության   նորընտիր   նախագահ   Անատոլի Բիբիլովի   երդմնակալության  արարողությանը։ Կարեն Միրզոյանը նրան է փոխանցել  Արցախի Հանրապետության   նախագահ   Բակո   Սահակյանի   շնորհավորանքներն   ու բարեմաղթանքները։

Այցի շրջանակներում Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Հարավային Օսիայի  արտաքին   գործերի   նախարար   Մուրատ   Ջիոևի   հետ։ Հանդիպմանը քննարկվել   են   երկու   երկրների   արտաքին   քաղաքական գերատեսչությունների   փոխգործակցությանն   առնչվող   հարցեր, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:

1