Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը Կատալոնիայի անկախության հռչակման կապակցությամբ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը Կատալոնիայի անկախության հռչակման կապակցությամբ

Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը Կատալոնիայի անկախության հռչակման կապակցությամբ

Անհերքելի է Կատալոնիայի ժողովրդի՝ իր քաղաքական կարգավիճակը ժողովրդավարական կամարտահայտության միջոցով ինքնուրույն որոշելու իրավունքը։
ՄԱԿ-ի  մի  շարք  հիմնարար  փաստաթղթերի  համաձայն՝  միջազգային  հանրությունը  հանձնառություն  է  ստանձնել՝  խրախուսել  ժողովուրդների  ինքնորոշմանիրավունքի իրացումը և հարգել այդ իրավունքը։
 
Կարևոր ենք համարում, որ Բարսելոնայի և Մադրիդի միջև քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը գտնվի բացառապես խաղաղ միջոցներով  և երկխոսությանճանապարհով։
 
 Այս կապակցությամբ անհրաժեշտ է հիշեցնել, որ հենց Ադրբեջանի հրաժարվելը՝ ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և պաշտոնական Բաքվիկողմից քաղաքական հարցերի լուծման համար ուժային մեթոդների կիրառումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխեցին ռազմականհարթություն։
1