Արցախին նվիրված գրքի շնորհանդես Ֆրանսիայի խորհրդարանում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախին նվիրված գրքի շնորհանդես Ֆրանսիայի խորհրդարանում

Արցախին նվիրված գրքի շնորհանդես Ֆրանսիայի խորհրդարանում

Փետրվարի 22-ին Ֆրանսիայի խորհրդարանում Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Արցախի պատմությանը նվիրված «15 հարց, 15 պատասխան, ամեն ինչ իմանալ ԼՂՀ մասին 10 րոպեում» ֆրանսալեզու գրքի շնորհանդեսը։

Գրքի նպատակն է Արցախի մասին ճշգրիտ տեղեկատվություն տարածել ֆրանսախոս հասարակության շրջանում։

Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել 29 տարի առաջ Արցախում սկսված ազգային-ազատագրական պայքարի պատմությանը, ինչպես նաև հարգանքի տուրք է մատուցվել ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված հայերի ջարդերի զոհերին և 2004 թ փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա  Ռ. Սաֆարովի կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանին:

Շնորհանդեսին ներկա գտնվող Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանն իր ելույթում ողջունել է Արցախում նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի անցկացումը և հայտարարել շրջանակի անվանափոխման մասին՝ այն վերանվանելով Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակ:

Միջոցառմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայի խորհրդարանի մի շարք պատգամավորներ, սենատորներ, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, քաղաքապետեր և ԶԼՄ ներկայացուցիչներ։

1