Արցախը մասնակցում է World Travel Market զբոսաշրջային ցուցահանդեսին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախը մասնակցում է World Travel Market զբոսաշրջային ցուցահանդեսին

Արցախը մասնակցում է World Travel Market զբոսաշրջային ցուցահանդեսին

 

Նոյեմբերի 3-6-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական հինգ զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ մասնակցում է  Լոնդոնում անցկացվող World Travel Market 2014 զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին:

 

Միեւնույն տաղավարի ներքո ներկայացվում է  նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

 

Ցուցահանդեսին մասնակցում է  186 երկրի շուրջ 5000 զբոսաշրջային ընկերություն եւ զբոսաշրջային ոլորտի ավելի քան 50 000 մասնագետ:

 

Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը կներկայացվեն Հայաստանի եւ Արցախի պատմամշակութային եւ քրիստոնեական ժառանգությունը ցուցադրող գովազդային նյութեր եւ քարտեզներ անգլերենով:

 

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-11-ը Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ համատեղ Իտալիայի Ռիմինի քաղաքում մասնակցել է  TTG Incountri միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, որտեղ Արցախը ներկայացել է  առանձին տաղավարով: 

 

1