ԱրՊՀ-ն նոր ռեկտոր ունի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԱրՊՀ-ն նոր ռեկտոր ունի

ԱրՊՀ-ն նոր ռեկտոր ունի

ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ, Արցախի Ժողովրդավարական  կուսակցության /ԱԺԿ/ Կենտրոնական խորհրդի անդամ  Մանուշ Մառլեստի Մինասյանն այսօր  ընտրվել է Արցախի պետական համալսարանի ռեկտոր:

Քվեարկությունը տեղի է ունեցել  ԱրՊՀ-ի խորհրդի ղեկավար վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդի նիստում: Նիստին խորհրդի 28 անդամներից մասնակցել է 27-ը: Որպես թեկնածու հայտագրված էր նաեւ  Հովիկ Գաստելլոյի Մուսայելյանը, ով բանասիրական ֆակուլտետի դեկանն է: Նիստի ընթացքում Հովիկ Մուսայելյանն ինքանաբացարկ է հայտարարել:

Իսկ Մանուշ Մինասյանը գաղտնի քվեարկությամբ , ըստ մեր աղբյուրների,  23 կողմ, 3 դեմ, 1 անվավեր արդյունքներով ընտրվել է ԱրՊՀ ռեկտոր:

 

Սեփ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 
1