ԱրՊՀ Իրավաբանական կլինիկան անվճար իրավաբանական ծառայություններ է մատուցելու Արցախի քաղաքացիներին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ԱրՊՀ Իրավաբանական կլինիկան անվճար իրավաբանական ծառայություններ է մատուցելու Արցախի քաղաքացիներին

ԱրՊՀ Իրավաբանական կլինիկան անվճար իրավաբանական ծառայություններ է մատուցելու Արցախի քաղաքացիներին

Այսօր ԱրՊՀ-ում տեղի է ունեցել Իրավաբանական կլինիկայի պաշտոնական բացման արարողությունը, որը անվճար իրավաբանական ծառայություններ է մատուցելու Արցախի քաղաքացիներին:

ԱրՊՀ, ԵՊՀ  եւ Armenian Bar Association-ի համագործակցությամբ կազմավորված կլինիկան նպատակ ունի նպաստելու Արցախում փաստաբանական ծառայությունների կայացմանն ու զարգացմանը:

«Արցախի քաղաքացիները այսուհետ զրկված չեն լինի միջազգային նորմերով սահմանված մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներից: Իրավաբանական կլինիկայի գործարկումը կարեւոր քայլ է մարդու իրավունքների երաշխավորման եւ որակյալ իրավաբանական կրթության ապահովման ուղղությամբ»,- իր ելույթում նշել է Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը:

Կլինիկայում իրավաբանական ծառայություն են իրականացնելու ԱրՊՀ-ի իրավաբանության ֆակուլտետի ուսանողները՝ փաստաբան դասախոսների աջակցությամբ:

«Մենք շահագրգռված ենք ընդլայնելու մեր ուսանողների մասնագիտական հմտությունները եւ տեսական գիտությունների պրակտիկ իրացման հնարավորությունները»,- իր խոսքում ասել է ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը՝ համոզմունք հայտնելով, որ կլինիկայի որոշ ուսանողներ իրենց աշխատանքային գործունեւությունը շարունակելու են փաստաբանական ծառայությունների ոլորտում:

1