Արձանագրվեց ուժերի կենտրոնացման անհրաժեշտությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արձանագրվեց ուժերի կենտրոնացման անհրաժեշտությունը

Արձանագրվեց ուժերի կենտրոնացման անհրաժեշտությունը

Սեպտեմբերի 4-ին ՀՅԴ Բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ Արցախի անկախության 26-ամյակին նվիրված խորհրդաժողով է կազմակերպվել: Խորհրդաժողովին, որը կրում էր «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» խորագիրը, ՀՅԴ Արցախի կառույցից մասնակցում էին ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, Արցախի Ազգային Ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Ժիրայր Շահջահանյանը, Արցախի ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Ալյոշա Գաբրիելյանը: Խորհրդաժողովին Արցախից զեկույցով հանդես են եկել Արցախի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանն ու Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը:

«Ապառաժ»-ի հետ զրույցում Դավիթ Իշխանյանն Արցախի անկախության 26-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին զուգահեռ արժևորեց նմանատիպ քննարկման հրավիրումը: «Կարևոր էին ընտրված թեմաները, որոնք երևան են հանում վերջին տարիներին հակառակորդի որդեգրած ռազմավարությունն ու մարտավարությունը»,- նշել է Դավիթ Իշխանյանը և ավելացրել, որ հատուկ ուշադրություն է դարձվել սահմանին տիրող իրավիճակին, որի վերաբերյալ պաշտպանական համակարգի և ռազմական գերատեսչությունների կողմից ներկայացվել են զեկույցներ:

Ինչ վերաբերում է ակնկալիքներին, ապա, ըստ Դավիթ Իշխանյանի, մեկ անգամ ևս արձանագրվեցին կոնկրետ նպատակների, հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ ուժերի կենտրոնացման անհրաժեշտությունը և մեր անվտանգության համակարգի ուժեղացմանը միտված քայլերը:

hyd-1

1