Արծվիկ Մինասյանը պատրաստ է նույնիսկ վայր դնել մանդատը, եթե կառավարությունը բարձրացնի նվազագույն աշխատավարձը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Արծվիկ Մինասյանը պատրաստ է նույնիսկ վայր դնել մանդատը, եթե կառավարությունը բարձրացնի նվազագույն աշխատավարձը

Արծվիկ Մինասյանը պատրաստ է նույնիսկ վայր դնել մանդատը, եթե կառավարությունը բարձրացնի նվազագույն աշխատավարձը

Խորհրդարանը կրկին քննարկում է «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը՝ երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար:

 

 

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ 2013-ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կբարձրանա 2500 դրամով՝ կազմելով 35 հազար դրամ: Նա հայտարարեց, որ անվանական աշխատավարձը լինելու է 46 հազար դրամ:

 

 

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ 35 հազար դրամ ստանալով՝ մեր ժողովուրդը մատնվում է ծաղրի՝ չկարողանալով գնել առաջին անհրաժեշտության ապրանքները, մինչդեռ, նրա խոսքով, ԱԺ պատգամավորը դժգոհում է իր ստացած աշխատավարձից, որ 240 հազարը բավարար չէ լավ բաճկոն գնելու համար: Զ.Փոստանջյանն ընդգծեց, որ շուրջ 50 հազար մարդ այսօր ստանում է 32 500 դրամ: «Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ տառապանքների մեջ են այդ մարդիիկ, ինչ դժոխքում են ամեն օր»,- ասաց նա՝ առաջարկելով կրճատել նախագահի աշխատակազմին հատկացվող գումարները և դրանք տրամադրել մեր հասարակությանը:

 

 

ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը հիշեցրեց խորհրդարանին, որ կառավարությունը մերժել է ՀԱԿ-ի ներկայացրած «Նվազագույն աշխատավարձի» մասին օրինագիծը, որով առաջարկվում էր նվազագույն աշխատավարձ սահմանել 72 հազար դրամը: «Եթե ես սխալ եմ, ուրեմն միջին աշխատավարձի թիվը՝ 120 հազար, սխալ է: Ասել եմ, որ ընդամենը 22 մլրդ դրամ է անհրաժեշտ այս վիճակը փոխելու համար: «Մարդկանց դատապարտում եք աղքատության, և 2013-ի բյուջեի ընդունմամբ աղքատությունը Հայաստանում կկազմի 37 տոկոս»,- նշեց ԱԺ պատգամավորը:

 

 

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն իր ելույթում ընդգծեց, որ գործող նվազագույն աշխատավարձով ապրող թերսնվող քաղաքացին վնաս է տալիս ոչ միայն իրեն, այլև պետությանը՝ բեռ դառնալով հասարակության, երկրի պետականության վրա: Նա գտնում է, որ այդ բեռից ազատվելու միակ ելքը ոչ թե նրան աղքատության ճիրաններում սեղմելը կամ արտագաղթի ճանապարհը ցույց տալն է, այլև փրկելը:

 

 

Ա.Մինասյանը հայտարարեց, որ եթե կառավարությունը չի ընդունում որևէ առաջարկ, ապա պետք է հեռացնել այս կառավարությանը, ուստի, ըստ նրա, աղքատ մարդուն հնարավոր չի լինի ոչինչ բացատրել: «Ես պատրաստ եմ մանդատս վայր դնել, եթե դուք բարձրացնեք նվազագույն աշխատավարձը և բարելավեք մարդկանց վիճակը: Սոված մնալու ժամանակներն անցել են, եկել է արժանապատվության ժամանակը, չէ որ մենք արդեն 21 տարի անկախ ենք»,- ընդգծեց ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչը,  հայտնում է mardik.am կայքը:

  

1