Արթուր Մկրտչյանը կդառնար 59 տարեկան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արթուր Մկրտչյանը կդառնար 59 տարեկան

Արթուր Մկրտչյանը կդառնար 59 տարեկան

Փետրվարի 16-ին ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը կդառնար 59 տարեկան: Արթուր Մկրտչյանն ընդամենը 32 տարեկան էր, երբ ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ, եւ 33 տարեկան, երբ քունքին արձակված կրակոցը վերջ դրեց այդ կարճ, բայց պայծառ կյանքին:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Արթուր Մկրտչյանի ծննդյան օրը բազմաթիվ մարդիկ էին նրա գերեզման-հուշաքարի մոտ: ՀՅԴ Արցախի ԿԿ, Ստեփանակերտի «Արթուր Մկրտչյան» կոմիտեության անդամներ, պետական պաշտոնյաներ, պատգամավորներ եւ հարազատներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ա. Մկրտչյանի շիրիմին:

DSC_1556

«Այս օրերին, երբ մենք հիշատակում ենք Արցախյան շարժման 30-ամյակը, պետք է անդրադարձ ունենանք այն կերպարներին, ովքեր ներկայացնում են շարժման պատմությունը: Կարծում եմ, Արթուր Մկրտչյանն այդ անձերից մեկն է, ում թողած հետքը պետք է ուսանելի լինի մերօրյա սերնդի համար»,- նշել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը նշել է, որ Արցախյան շարժումն իր հետ բերել է քաղաքական և ռազմական առաջնորդների: Նրանցից Արթուր Մկրտչյանը բյուրեղյա մաքրության տեր անձնավորություն էր, ով կարողացավ արդարամտության, նվիրվածության շնորհիվ իր շուրջը համախմբել շարժման ակտիվիստներին: «Նման պահվածքը հնարավորություն է տալիս քաղաքական առաջնորդի մի կերպար ունենալ, որը դեռ երկար ժամանակ ընդօրինակելու օրինակ կլինի»,- ավելացրել է Վահրամ Բալայանը:

«Արթուր Մկրտչյանը լրիվ մաքուր էր և ուներ մի շատ կարևոր հատկանիշ՝ ինքը և «ես» էր և մեզ բոլորիս համար՝ «մենք»: Լինելով բարձրագույն պաշտոնյա ինքը մնացել է մարդ, ափսոս, որ շատ քիչ ապրեց, որովհետև շատ բան կարող էր փոխել»,- ասել է 1992- 1993թթ. ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը:

1