Իրանից ուղարկված համակարգիչը՝ Ավետարանոց համայնքի դպրոցին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Իրանից ուղարկված համակարգիչը՝ Ավետարանոց համայնքի դպրոցին

Իրանից ուղարկված համակարգիչը՝ Ավետարանոց համայնքի դպրոցին

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորական հանդիպումներն ունեն հստակ նպատակ՝  իրազեկ լինել բնակչության խնդիրներին եւ հնարավորինս օժանդակել դրանց լուծմանը: Պատգամավորական հանդիպումների արդյունավետության վկայությունը հոկտեմբերի 13-ին Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքում կայացած հանդիպումն է, որի արդյունքում այսօր՝ դեկտեմբերի 19-ին, խմբակցության անդամ Ռիտա Մնացականյանն այցելել է Ավետարանոց եւ փոխանցել՝ Իրանի «Թեւանիկ» խմբի նվիրատվությունը՝ համակարգիչ:

«Դպրոցի համակարգչային սենյակն ունի միայն երկու նոր համակարգիչ, մնացածները հին են: Այս նվիրատվության շնորհիվ դպրոցի աշակերտները կկարողանան արդյունավետ անցկացնել համակարգչային դասերը: Շնորհակալ ենք»,-ասել է Ավետարանոցի միջնակարգ դպրոցի տնօրեն Ա. Խաչատրյանը:

1