Արայիկ Հարությունյանը ընդունել է Հայաստանի զարգացման հիմնադրամի պատվիրակությանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Արայիկ Հարությունյանը ընդունել է Հայաստանի զարգացման հիմնադրամի պատվիրակությանը

Արայիկ Հարությունյանը ընդունել է Հայաստանի զարգացման հիմնադրամի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 19-ին ընդունել է Հայաստանի զարգացման հիմնադրամի պատվիրակությանը՝ գործադիր տնօրենԱրմեն Ավակ Ավակյանի գլխավորությամբ:

Վարչապետը ողջունել է հիմնադրամի պատրաստակամությունը արցախյան ընկերություններին ներդրումային և արտահանման հարցերում աջակցելու գործում: Նակարևորել է կառույցի հետ ԱՀ համապատասխան մարմինների համագործակցության հետագա խորացումը՝ առկա ներուժի ավելի արդյունավետ իրացման և փորձիփոխանակման նպատակով: Ա. Հարությունյանն առաջարկել է, արտահանման արդյունավետությունը բարձրացնելու և համապատասխան ծավալներ ապահովելու համար,զբաղվել նաև որոշ ապրանքատեսակների բրենդավորմամբ, որպեսզի մի քանի ընկերություններ հնարավորություն ունենան միևնույն ապրանքանիշի տակ արտադրանքթողարկել: «Կարծում եմ՝ նման հնարավորության դեպքում վերամշակող ընկերությունները կարող են ավելի արդյունավետ աշխատել, քանի որ առանձին-առանձին հաճախդժվարանում են արտահանման համառ ապահովել պահանջվող մեծ ծավալները»,- ասել է վարչապետը: Ա. Հարությունյանն ուշադրություն է հրավիրել նաևկառավարության առաջիկա ծրագրերին՝ նշելով, որ նոր ծրագրեր են մշակվում Արցախում նռան և մեղրի արտադրության ծավալների մեծացումը խթանելու ուղղությամբ:Գործադիր իշխանության ղեկավարի խոսքով՝ կատարված գիտական ուսումնասիրությունների համաձայն՝ տեղական կլիման և բուսածածկն ապահովում են նշված երկուապրանքների որակյալ արտադրությունը:

Արմեն Ավակ Ավակյանը վարչապետին է ներկայացրել ՀԶՀ աջակցության գործիքակազմը՝ շեշտադրելով, որ ներկայումս հիմնադրամն իր աջակցության ծրագրերումընդգրկում է արտահանման ուղղվածություն ունեցող արցախյան ընկերություններին: Նրա խոսքով՝ արդեն որոշ կազմակերպություններ ընդգրկվել են հայաստանյան ևմիջազգային ցուցահանդեսներում և գործարար համաժողովներում, ինչը որոշակի արդյունքներ է ապահովել արցախյան ընկերությունների համար: Անդրադառնալովհանդիպման ընթացքում վարչապետի կողմից արված առաջարկություններին՝­ ՀԶՀ ղեկավարը նշել է, որ պատրաստ են գործնական քայլերի վերածել դրանք, քանի որդրանք իսկապես կարող են լուրջ խթան հանդիսանալ փոքր ընկերությունների զարգացմանը: Արմեն Ավակ Ավակյանը հավաստիացրել է, որ շարունակելու են ընդլայնել ևխորացնել տեղի արտադրողների և Արցախի ներդրումային ու Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների հետ համագործակցությունը՝ փորձիփոխանակման և փոխօգնության նպատակով:

1