Արայիկ Հարությունյանը «Անանիա Շիրակացի» մեդալ է հանձնել Կարեկին Օդաբաշյանին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արայիկ Հարությունյանը «Անանիա Շիրակացի» մեդալ է հանձնել Կարեկին Օդաբաշյանին

Արայիկ Հարությունյանը «Անանիա Շիրակացի» մեդալ է հանձնել Կարեկին Օդաբաշյանին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 15-ին ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրենԿարեկին Օդաբաշյանին:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է Կ. Օդաբաշյանին ծննդյան 70-ամյակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնելԱրցախում կապի և հեռահաղորդակցության ոլորտի զարգացման գործում ընկերության և, մասնավորապես, նրա ունեցած անձնականավանդի համար: Ա. Հարությունյանը ընդգծել է, որ ոլորտի զարգացումը շարունակական գործընթաց է, և շատ կարևոր է այդուղղությամբ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի հետևողական աշխատանքը՝ ապահովելով ժամանակակից ու երաշխավորված կապ:

«Արցախի իշխանությունները միշտ բարձր են գնահատել տնտեսության զարգացման և պետության անվտանգության ապահովմանգործում «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության ունեցած ներդրումը և Ձեր գործադրած անձնական ջանքերը: Կարծում եմ՝ կառավարությանև Ձեր ղեկավարած ընկերության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը զարգացման մեծ հեռանկար ունի»,- ասել էվարչապետը:

Գործադիր իշխանության ղեկավարը  Կարեկին Օդաբաշյանին է հանձնել «Անանիա Շիրակացի» մեդալ, որով նա պարգևատրվել էնախագահ Բակո Սահակյանի կողմից՝ հանրապետության տնտեսության մեջ ունեցած կարևոր ավանդի համար:

Շնորհակալություն հայտնելով պետական բարձր պարգևի համար՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշել է, որ այն նաև իրընկերության աշխատակիցների գործունեության արդյունքն է: Կ. Օդաբաշյանի խոսքով՝ ընկերությունն այսուհետ ևս շարունակելու է իրգործունեությունը՝ մշտապես ուշադրության կենտրոնում պահելով ծառայությունների բարձր որակն ու մատչելի սակագները:

1