Արամ Մանուկյանի շենքը պահպանվելու է, Աֆրիկյանների շենքը՝ վերականգնվելու. Նարեկ Սարգսյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արամ Մանուկյանի շենքը պահպանվելու է, Աֆրիկյանների շենքը՝ վերականգնվելու. Նարեկ Սարգսյան

Արամ Մանուկյանի շենքը պահպանվելու է, Աֆրիկյանների շենքը՝ վերականգնվելու. Նարեկ Սարգսյան

«Դժվարությամբ, բայց առաջ է գնում»,- Ազգային ժողովում «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ կառավարության առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը՝ պատասխանելով պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցին կապված «Հին Երևան» նախագծի հետ:

Ն. Սարգսյանն ասաց, որ ամբողջ ծավալի մոտ 70 տոկոսն արդեն իրացված է:

«Երկու ներդրող կա: Առաջին ներդրողը սկսել է աշխատանքը Աբովյան փողոցի հարակից հատվածում, հողային աշխատանքներն ավարտված են, նախագիծը հաստատված է, քաղաքապետարանը բոլոր փաստաթղթերը տրամադրել է: Շինարարությունը  օրերս կսկսվի»,- տեղեկացրեց նա:

Ն. Սարգսյանը նաև հայտնեց, որ մոտ ժամանակներում կսկսվի նաև «Հին Երևանի»  Տերյան փողոցի հատվածի շինարարությունը:

«Շինարարական աշխատանքներն ավելի տեսանելի թափով կլինեն տարվա երկրորդ կեսին: Ծրագրի տևողությունը  3-3,5 տարի  է»,- նշեց քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը:

Նրա խոսքով, Արամ Մանուկյանի շենքն անպայման պահպանվելու է, Աֆրիկյանների շենքը վերականգնվելու է:

««Հին Երևանի»  նախագիծը հաստատվել է փուլ առ փուլ, շուտով  քաղաքաշինության կոմիտեի, մշակույթի նախարարության, քաղաքապետարանի հետ համատեղ խորհրոդում վերջնականապես կհաստատվի ամբողջական նախագիծը»,- ասաց Նարեկ Սարգսյանը:

panorama.am

1