Արամ Ա. Ցեղասպանության ճանաչումը ենթադրում է սխալի ուղղում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արամ Ա. Ցեղասպանության ճանաչումը ենթադրում է սխալի ուղղում

Արամ Ա. Ցեղասպանության ճանաչումը ենթադրում է սխալի ուղղում

Ցեղասպանության ճանաչումը սխալի ուղղում է ենթադրում: Այս մասին Լիբանանում ասել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:

«Ցեղասպանությունը մարդկության դեմ ոճիր է, իսկ մարդկության դեմ կատարված ոճրագործության պատիժը` ըստ միջազգային օրենքի, բարոյական, օրինական և քաղաքական հանձնառություն է, պատժից խուսափելը` անիրավություն և Ցեղասպանության շարունակություն», — ասել է Արամ Ա-ն:

Նա նաև ընդգծել է, որ ըստ միջազգային օրենքի, մարդկության դեմ գործած ոճիրները և մասնավորապես Հայոց ցեղասպանության ճանաչումը ենթադրում է սխալի ուղղում, տեղեկացնում է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը:

1