Արամ Առաջինն ընդունել է Արցախից ժամանած պատանիներին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Արամ Առաջինն ընդունել է Արցախից ժամանած պատանիներին

Արամ Առաջինն ընդունել է Արցախից ժամանած պատանիներին

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. Կաթողիկոսը Վեհարանի դահլիճում ընդունել է ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանին եւ Արցախի նոր սերունդը ներկայացնող մի խումբ տաղանդավոր պատանիների ու փոքրիկների: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ  Լիբանանի <<Արցախ Ֆոնտի>> ներկայացուցիչներ։

 

Հիշեցնենք, որ Արցախի պատվիրակությունը Լիբանան էր ժամանել Լիբանանում Արցախյան մշակութային շաբաթ անցկացնելու նպատակով:

 

Արցախցի երիտասարդները Վեհափառին են ներկայացրել գեղարվեստական համարներ, որոնք ուղեկցվել են երգով եւ ասմունքով:

 

Վեհափառ Հայրապետը, բարձր գնահատելով արցախցի պատանիների շնորհաշատ տաղանդը, առանձնահատուկ շեշտել է Արցախին կապված լինելու հրամայականի կարեւորության մասին: Վեհափառը նշել է, որ Արցախի հզորացումն ու ծաղկումը համահայկական առաջնահերթություն է հանդիսանում, եւ՝ որ  յուրաքանչյուր հայ պարտավոր է իր մասնակցությունը բերել այդ նվիրական գործին: Վեհափառն իր  խոսքն ուղղելով արցախցի պատանիներին՝ նշել է, որ վերջիններս Արցախի ժողովրդի հոգու, հավատքի եւ պայքարի մերօրյա դեսպաններն են, ինչպես նաեւ, խրախուսելով նրանց, հորդորել է շարունակել իրենց նվիրական գործը արվեստի բնագավառում, որը կնպաստի Արցախի առավել ծաղկմանն ու բարգավաճմանը:  

1