Ավտոմեքենաների հերթական խմբաքանակը՝ Արցախին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ավտոմեքենաների հերթական խմբաքանակը՝ Արցախին

Ավտոմեքենաների հերթական խմբաքանակը՝ Արցախին

Սեպտեմբերի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել մեքենաների հանձնման հանդիսավոր արարողություն:

Նախաձեռնության հեղինակն ու ֆինանսավորողը ռուսաստանաբնակ հայտնի գործարար ու բարերար, «Լուդինգ» ընկերության նախագահ Արթուր Վարժապետյանն է:

«Շեվրոլե Նիվա» եւ «Ուազ» մակնիշի ավտոմեքենաների  հերթական խմբաքանակը՝ թվով 20 մեքենայի բանալիներ հանձնվել են Արցախի Հանրապետության Շահումյանի, Հադրութի, Ասկերանի, Շուշիի եւ Քաշաթաղի շրջվարչակազմերին, ԱՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ-ին, ԱՀ դատախազությանը, Ինֆեկցիոն հիվանդանոցին, Մանկական ստեղծագործական կենտրոնին, ԱրՊՀ-ին, ԱՀ գյուղատնտեսության նախարարությանը, Արցախի հոգեւոր թեմին, Կովսականի տեղամասային հիվանդանոցին, Համաճարակաբանության եւ հիգիենայի կենտրոնին, Մարտակերտի շրջանի Ներ Ղազանչի եւ Վարնկաթաղ համայնքներին ու ԱՀ կառավարության աշխատակազմին:

Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

DSC_9798 DSC_9812 DSC_9818 DSC_9819

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

DSC_9805

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

DSC_9811

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

DSC_9815

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1