Ավստրալիահայ անանուն բարերարը՝ Արցախի ու արցախցու համար
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ավստրալիահայ անանուն բարերարը՝ Արցախի ու արցախցու համար

Ավստրալիահայ անանուն բարերարը՝ Արցախի ու արցախցու համար

Ավստրալիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Քայլար Միքայելյանն այս անգամ կարեւոր եւ պատասխանատու առաքելությամբ է Արցախում՝ ավստրալիահայ անանուն բարեգործի օժանդակությունը Արցախյան եւ ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին փոխանցելու նպատակով:

ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում հուլիսի 27-ին կայացած հանդիպման ընթացքում Քայլար Միքայելյանը Ավստրալիայի հայի համայնքի անունից շնորհակալություն է հայտնել որդիներ կորցրած մայրերին ու այրերին՝ Արցախում շեն պահելու համար:

«Մենք ձեզանից բացարձակապես շնորհակալություն չենք ակնկալում, մենք ենք շնորհակալ ձեզանից: Մեր արածը չնչին է, ոչինչ է, բայց վստահեցնում եմ, որ մեր միտքն ու հոգին ամեն օր Արցախում է, մենք ամեն օր աղոթում ենք ձեզ համար»,-նշել է Ք.Միքայելյանը:

Ավստրալիահայ բարերարը նվիրատվությունն ուղղվել է 11 զոհված եւ 7 հաշմանադամ ազատամարտիկների ընտանիքներին, 4 անապահով ընտանիքի, Ստեփանակերտի մանկական հիվանադանոցին եւ պաշտպանության բանակին:

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Ռիտա Մնացականյանն իր խոսքում նշել է, զոհված զինծառայողների սրբազան գործը վառ է մնում հայության սրտերում:

«Այսօր մենք Ձեզ ենք պարտական այս երկիրում ապրելու համար»,- նշել է Ռ.Մնացականյանը:

Լուսինե Թևոսյան 

1