Ավստրալացի օրենսդիրները կոչ են արել երկրի արտգործնախարարին անհապաղ միջոցներ ձեռնարկել սիրիահայերին օգնելու նպատակով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Ավստրալացի օրենսդիրները կոչ են արել երկրի արտգործնախարարին անհապաղ միջոցներ ձեռնարկել սիրիահայերին օգնելու նպատակով

Ավստրալացի օրենսդիրները կոչ են արել երկրի արտգործնախարարին անհապաղ միջոցներ ձեռնարկել սիրիահայերին օգնելու նպատակով

Ավստրալիայի կառավարությունն ավելացնում է սիրիահայերին տրամադրվող օգնությունը, ովքեր Սիրիայում տեղի ունեցող բախումների հետեւանքով լքել են երկիրը:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի գրասենյակից, Հանթեր նահանգի Ֆեդերալ մարմնի անդամ Ջոյել Ֆիցգիբոնը եւ Բրեդֆիլդի Ֆեդերալ մարմնի անդամ Փոլ Ֆլեչերը նամակով դիմել են Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Բոբ Քարրին` կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետությանը`այնտեղ ապաստանած սիրիահայ փախստականների օգնության համար: Նոր Հարավային Ուելսի օրենսդրական խորհրդի անդամ Վոլթ Սեքորդը եւս նման ուղերձով դիմել է արտգործնախարարին:

 

 

Ավստրալիայի Հայ դատի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը ողջունել է օրենսդիրների այս նախաձեռնությունը: «Մենք շնորհակալություն ենք հայտնում այս անդամներին: Շատ էական է եւ կենսական անհրաժեշտություն է, որ օգնությունը հասնի բոլոր նրանց, ովքեր այս դժվարին պահերին կարիքի մեջ են»,-ասել է նա:

 

 

ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի գրասենյակը վերջերս հայտարարել էր, որ աշխատանքներ է տանում Միջազգային զարգացման ավստրալական գործակալության (AusAID) և Արտաքին գործերի ու առևտրի դեպարտամենտի հետ՝ ՀՀ տեղափոխված սիրիահայերին օգնության փաթեթ տրամադրելու հարցով: «Մենք աշխատում են Ավստրալիայի կառավարության հետ՝ ապահովելու 24.5 մլն դոլարի տրամադրումը Հայաստանի բարեգործական կազմակերպություններին»,-ասել էր գործադիր տնօրենը:

1