Ավելի քան 1 մլն դոլար՝ Թալիշի վերականգնմանը «Հայաստան» հիմնադրամից
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ավելի քան 1 մլն դոլար՝ Թալիշի վերականգնմանը «Հայաստան» հիմնադրամից

Ավելի քան 1 մլն դոլար՝ Թալիշի վերականգնմանը «Հայաստան» հիմնադրամից

«Հայաստան» համահայկական հիմնադրամը, բարերար Անդրանիկ Պաղտասարեանի աջակցությամբ, 541.331.200 դրամ (ավելի քան 1 մլն դոլար) է ներդրել 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից ամենաշատ տուժած գյուղի` Թալիշի զարգացման նպատակով:

Գումարը կուղղվի գյուղապետարանի, բուժկետի և ակումբի, հանդիսությունների տան շենքի վերակառուցմանը, գյուղապետարանի և հանդիսությունների սրահի շենքերի տարածքի բարեկարգմանը, 18 տանվերակառուցմանը և վերանորոգմանը, ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

1