Ավելի քան իրական է Միացյալ Հայաստանի կերտումը. Մի խումբ վիրահայ պատաներիներ ու երիտասարդներ այցելել են Արցախ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Ավելի քան իրական է Միացյալ Հայաստանի կերտումը. Մի խումբ վիրահայ պատաներիներ ու երիտասարդներ այցելել են Արցախ

Ավելի քան իրական է Միացյալ Հայաստանի կերտումը. Մի խումբ վիրահայ պատաներիներ ու երիտասարդներ այցելել են Արցախ

Վրաստանի հայ համայնքի պատանիների եւ երիտասարդների մի խումբ Արցախում է: Նրանց բոլորի համար սա առաջին այցն է Արցախ:

 

Սլավա Մեժդոյանը, ով հանդիսանում է Վրաստանի հայ համայնքի վարչության անդամը, պատանեկան միության պատասխանատուն, այս այցը համարում է եւ ճամբար եւ ուխտագնացություն: Վստահ է, որ երիտասարդների մոտ ավելի կամրապնդվի հայրենասիրական ոգին, եւ սերը դեպի հայրենիք:

 

«Վեց ամիս մշակեցինք ծրագիր, որի ամենամեծ նպատակը հայրենասիրական դաստիարակչություն տալն է, Վրաստանի հայ համայնքի պատանիներին եւ երիտասարդներին՝ ծանոթացնելն է հայ մշակույթին՝ հայրենասիրական երգի, պարի ուսուցման միջոցով եւ այդ ծրագրի շրջանակներում էլ նախատեսվում էր այց Հայաստան եւ Արցախ: Հինգ օր եղել ենք Հայաստանի տարբեր մասերում, հիմա էլ 2 օրով Հայաստանի այս մասում ենք՝ Արցախում»,- նշում է Սլավան:

 

Խումբը եղել է Շուշիում, Ստեփանակերտում, մեկ օր վրաններում գիշերել է Գանձասարում:

 

«Տեսնելով ազատագրված Արցախը, քայլելով այս հողի վրա, հասկանում եմ, որ ավելի քան իրական է Միացյալ Հայաստանի կերտումը: Հպարտությունս ու զգացողությունս խոսքերով նկարագրել չեմ կարող:Այս պահին միակ ցանկությունս Արարատը ազատագրաված տեսնելն է: Դրա համար պետք է ամեն մեկս անենք հնարավորն ու անհնարինը»,- ասում է  ճամբարի մասնակից Արտյոմը:

 

Արմինե ՆԱՐԻՆՅԱՆ

 

 

1