Ավարտվեց 20-րդ հեռուստամարաթոնը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ավարտվեց 20-րդ հեռուստամարաթոնը

Ավարտվեց 20-րդ հեռուստամարաթոնը

Քիչ առաջ Լոս Անջելեսում ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած «Բերքառատ Արցախ» խորագրի ներքո անցկացված 20-րդ հեռուստամարաթոնը: Ադյունքում հավաքվել է 12.505.456 դոլար նվիրատվություն և նվիրատվության խոստում:

Հեռուսատմարաթոնի ավարտին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը շնորհակալություն հայտնեց բոլոր նվիրատուներին՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարի կկարողանան այդ գումարը կրնկնապատկել և եռապատկել:

«Պահն է, որ հայրենիքը շատ արագ զորացնենք, Աստված բոլորիդ օրհնի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ նախորդ տարի անցկացված «Իմ Արցախը» խորագրի ներքո «Հեռուստամարաթոն 2016»-ի արդյունքում հավաքվել էր 15 միլիոն 428 հազար 777 դոլար:

2014 թվականին հավաքագրվել էր 12 միլիոն 399 հազար 550 դոլար, որն ուղղվել էր Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի շինարարությանը:

«Հեռուստամարաթոն 2015»-ին արձանագրվել էր 10 միլիոն 378 հազար 465 դոլարի նվիրատվություն: Հավաքագրված գումարն ուղղվել է Արցախում 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին տներով ապահովելուն, ինչպես նաև բարերարների կողմից ընտրված նպատակային ծրագրերի իրականացմանը Հայաստանում և Արցախում:

1