Ավարտվեց Սարգսյան- Ալիև հանդիպումը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ավարտվեց Սարգսյան- Ալիև հանդիպումը

Ավարտվեց Սարգսյան- Ալիև հանդիպումը

Ավարտվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը. «Բանակցություններն ավարտվեցին, Ալիևը լքեց Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրը»:

Վլադիմիր Հակոբյանը նաև հայտնել է, որ ՀՀ Նախագահը բանակցությունների վայրից մեկնել է Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն, որտեղ նախատեսված է հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նշենք, որ Սարգսյան- Ալիև հանդիպումը կազմակերպվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ՝ Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնեւում: Նախքան առանձնազրույցը ընդլայնված կազմով հանդիպում է տեղի ունեցել երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկիմասնակցությամբ:

1