Ավանդույթը շարունակվում է. ՀՅԴ Թեհրանի պատանեկան կազմակերպության անդամներն Արցախում են
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական »  Ավանդույթը շարունակվում է. ՀՅԴ Թեհրանի պատանեկան կազմակերպության անդամներն Արցախում են

 Ավանդույթը շարունակվում է. ՀՅԴ Թեհրանի պատանեկան կազմակերպության անդամներն Արցախում են

Մայր հայրենիքի կարոտը շատերին է տուն կանչում: ՀՅԴ Թեհրանի «Քրիստափոր Միքայելյան» պատանեկան կազմակերպության պատանիները ժամանել են Արցախ՝ մասնակցելու այնտեղ կազմակերպված բանակումին:

 

Բանակումի բացման հանդիսավոր միջոցառումը կայացել է «Արցախի հորոս» Աշոտ Ղուլյանի հիշատակի օրը ու հենց իր հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ: Արարողությանը ներկա էին ինչպես Թեհրանի, այպես էլ ՀՅԴ Արցախի կառույցի անդամները:

 

Ողջույնի խոսքում ՀՅԴ Արցախի կառույցի անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը նշել է, որ կարեւոր չէ թե հայը որտեղ է ապրում՝ Թեհրանում, Սպահանում, Բեյրութում, թե Լոս Անջելեսում. կարեւորն այն է, որ մենք միասնական ենք, իսկ բոլորին միավորողը հենց Դաշնակցությունն է:

Բանակումը տեւելու է 8 օր, որից երեք օրը՝ Արցախում: Պատանիներն այցելելու են պատմամշակութային վայրեր եւ մի շարք հանդիպումներ են ունենալու Ղարաբաղում: Այնուհետեւ բանակումը կշարունակվի Երեւանում:

Հիշեցնենք, որ սա ՀՅԴ Թեհրանի «Քրիստափոր Միքայելյան» պատանեկան կազմակերպության նախաձեռնած 2-րդ բանակումն է Արցախում:

1