Ասկերանի Վերածնունդը բացեց հայոց նոր պատմության առաջին գլուխը. Ալյոշա Գաբրիելյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ասկերանի Վերածնունդը բացեց հայոց նոր պատմության առաջին գլուխը. Ալյոշա Գաբրիելյան

Ասկերանի Վերածնունդը բացեց հայոց նոր պատմության առաջին գլուխը. Ալյոշա Գաբրիելյան

30 տարի առաջ այս օրը ադրբեջանցիները զինված հարձակվեցին Ասկերան քաղաքի վրա: Տարիներ անց՝ 2001 թվականի փետրվարի 19-ին Ասկերանի քաղաքապետարանի որոշմամբ փետրվարի 22-ը համարվեց Ասկերանի Վերածննդի օր: Օրվա խորհրդի մասին «Ապառաժ»ը զրուցել է ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ, Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանի հետ:

«1988 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած մարզային խորհրդի նստաշրջանում ընդունված՝ Արցախը Ադրբեջանի կազմից հանելու եւ Հայաստանին վերամիավորելու մասին պատմական որոշման հետ, բնական է, որ Ադրբեջանը չէր կարող համակերպվել: Արցախը վերադարձնելու եւ համաժողովրդական բնույթ կրող շարժումը կանխելու միակ միջոցը ռազմական ճանապարհն էր: Ադրբեջանի ժողովրդին գրգռելու նպատակով իշխանությունները նախաձեռնեցին Աղդամի հանրահավաքը: Հայերին դաս տալու հրահանգը ստանալուց հետո հավաքի մասնակիցները զինված շարժվեցին դեպի Ասկերան: Ասկերանում այդ օրը նույնպես հանրահավաք էր ընթանում: Տեսանք դեպի Ասկերան առաջացող բազմությունը: Ադրբեջանցիների թիվն այնքան մեծ էր, որ նրանք շարժվում էին ոչ միայն ճանապարհով, այլ նաև շրջակա այգիներով: Մենք հանկարծակիի եկանք, բայց կշռադատեցինք տեղի ունեցածը, որոշեցինք անելիքը եւ շրջանային ոստիկանության հետ միասին կարողացանք կանգնեցնել ադրբեջանցիներին: Ասկերանի վրա հարձակումը՝ հարցը ուժի ճանապարհով լուծելու առաջին դեպքն էր: Այդ օրը հասկացանք, որ հարցը  հնարավոր չէ լուծել խաղաղ ճանապարհով, պետք է պատրաստվել ինքնապաշտպանության: Փետրվարի 20-ը՝ Ասկերանի Վերածնունդը, բացեց հայոց նոր պատմության առաջին գլուխը»:

1