Առաջին անգամ Արցախում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » մշակույթ » Առաջին անգամ Արցախում

Առաջին անգամ Արցախում

Հունիսի 28-30-ը ԼՂՀ ուշուի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Ստեփանակերտի համար 3 դպրոցի մարզադահլիճում անցկացվեց նախադեպը չունեցող Սանդա ուշուի Արցախի գավաթի խաղարկություն, որին մասնակցելու համար հայտ են ներկայացրել ինչպես մարզիկներ ԼՂՀ կիոկուշինկայ կարատե-դո եւ Թայ քիք բոկսինգի ֆեդերացիաներից, այնպես էլ թիմեր ՀՀ Երեւան, Արմաշ, Վանաձոր, Մասիս քաղաքներից, ընդ որում Երեւանից ժամանել էին երկու  ՙՊատրիոտ՚ եւ ՙԷրեբունի՚ ակումբները ներկայացնող թիմեր:

 

Միջոցառման առաջին օրը անցկացվեց կշեռք մարզիկների քաշային կարգը որոշելու համար, երկրորդ եւ երրորդ օրերը  նախնական եւ եզրափակիչ մարտեր: Մրցաշարի գլխավոր մրցավարն էր ՀՀ ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը: Սանդա ուշուի գավաթի համար պայքարում էին ընդհանուր թվով 120 մարզիկներ, որոնցից 24-ին պատվով հաջողվեց գրավել այն  արժանանալով առաջին մրցանակային տեղերի, իսկ եւս 24 երկրորդ տեղ եւ 20 երրորդ տեղ զբաղեցրած մարզիկները պարգեւատրվեցին մեդալներով եւ պատվոգրերով: Թիմային առաջնությամբ աչքի ընկան Երեւանի եւ Արմաշի թիմերը:

 

ԼՂՀ ուշուի ֆեդերացիան ներկայացրեցին 40 մարզիկներ, որոնցից ընդամենը 6-ը համառ մրցապայքարի արդյունքում գրավեցին առաջին, 6-ը  երկրորդ եւ 10-ը  երրորդ մրցանակային տեղեր: Հաշվի առնելով այն հանգամանքները, որ ուշուի ֆեդերացիայի սաներից ոմանք առաջին անգամ են մասնակցում նման մրցաշարի եւ որ հարկ է նշել մրցակից թիմերի առավել մարտական կարողություններն ու փորձի առկայությունը, ուշուի ֆեդերացիան բարձր է գնահատում սաների ձեռքբերումները եւ նպատակ ունի Արցախի գավաթի խաղարկությունը պարբերացնել,- առանձնանշում է Ուշուի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Դավիթ Գրիգորյանը:

 

Արցախում նման միջոցառումների կազմակերպումը ոչ միայն բարձրացնում է ԼՂՀ վարկանիշը, այլեւ հնարավորություն է տալիս շատ թվով մարզիկների ցուցադրելու իրենց մարտական կարողությունները, ձեռք բերելու մարտական փորձ, իսկ մրցավարներին  գնահատելու, տարբերելու նրանց մարզաձեւին եւ մարտական հնարքներին տիրապետելու աստիճանը: ԼՂՀ ուշուի ֆեդերացիան իր երախտագիտությունն է հայտնում ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամին Սանդա ուշուի Արցախի գավաթի անդրանիկ խաղարկությունը հովանավորելու, հայ ազգի իսկական պաշտպաններ դաստիարակելու գործընթացին սատարելու համար:

 

Սոնյա ԱՎԱԳՅԱՆ
ԼՂՀ ուշուի ֆեդերացիա

1