Առաջամուղի 6 ընտանիք բնակարանամուտ է տոնել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Առաջամուղի 6 ընտանիք բնակարանամուտ է տոնել

Առաջամուղի 6 ընտանիք բնակարանամուտ է տոնել

Ապրիլի 4-ին Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում տեղի է ունեցել նորակառույց առանձնատների բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը:

Միջոցառմանը մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հեղինակավոր արվեստագետներ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը, Էրիկ Նազարյանը եւ ներկայացուցիչներ Հայաստանից ու Սփյուռքից:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել «Թուֆենկյան» հիմնադրամին եւ «Արցախ Ֆոնդ» կազմակերպության ԱՄՆ մասնաճյուղին ծրագրի իրականացման համար՝ նշելով դրա կարեւորությունը սոցիալ-տնտեսական եւ քաղաքական տեսանկյուններից:

1