Առանց արցախյան կողմի` պայմանավորվածությունները գործնական հետևանքներ չեն կարող ունենալ. Դավիթ Իշխանյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Առանց արցախյան կողմի` պայմանավորվածությունները գործնական հետևանքներ չեն կարող ունենալ. Դավիթ Իշխանյան

Առանց արցախյան կողմի` պայմանավորվածությունները գործնական հետևանքներ չեն կարող ունենալ. Դավիթ Իշխանյան

Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը Yerkir.am-ի հետ զրուցում անդրադարձավ Սարգսյան-Ալիև հանդիպմանը. արդյո՞ք ակնկալիքներ կան հանդիպումից:

«Նախքան հանդիպումն էլ, անկեղծ ասած, որևէ ակնկալիքներ չունեինք` գործնական քայլերի առումով: Այս հանդիպումը ցույց տվեց, որ պարզապես պետք է բանակցային գործընթացները վերսկսելու հիմքեր դնել: Ակնկալիքը միայն այս առումով էր»,- ասաց Իշխանյանը:

Նա հույս հայտնց, որ սա կլինի բանակցային գործընթացի սկիզբ, կունենա շարունակություն, և ձևաչափի առումով կլինեն փոփոխություններ: «Պայմանավորվածություններ են ձեռք բերվել, բայց այդպիսի պայմանավորվածություններ մենք ձեռք ենք բերել 2016-ի ապրիլից հետո` Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում, էլ չեմ խոսում դրանից առաջ տարբեր պայմանավորվածությունների մասին: Միայն պետք է հուսալ, որ սա կլինի բանակցային գործընթացի մի սկիզբ, որը պետք է ունենա իր շարունակությունը, նաև` ձևաչափի առումով կունենա որոշակիորեն փոփոխություն: Նկատի ունեմ, որ բանակցային գործընթացում Արցախը` որպես լիարժեք կողմ, կներգրավվի բանակցային գործընթացում, այլապես` եթե դա տեղի չունենա, մնացած բոլոր պայմանավորվածությունները, առանց ղարաբաղյան կողմի, որևէ գործնական հետևանքներ չեն կարող ունենալ»,- ասաց պատգամավորը:

Իշխանյանն ընդգծեց, որ Ալիևի խոսքի նկատմամբ վստահություն ունենալու հիմքեր չկան: «Մենք տեսանք Ադրբեջանի հայտարարությունները`նախքան Սոչիի գագաթաժողովը: Ոչ միայն հայտարարությունները, այլև «գործնական քայլերն» իրականությանը չեն համապատասխանում: Ադրբեջանն ամեն մի հանդիպման նախօրյակին սահմանային բախումների և  իրավիճակի լարվածության հիմք է դնում, ինչին մենք այս անգամ ևս ականատես եղանք: Սա ամեն ինչ ասում է, դրանից այն կողմ այլևս վստահության որևէ հիմք չպետք է ունենանք»,- եզրափակեց նա:

1