Աջակցություն ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Աջակցություն ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին

Աջակցություն ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին

Շարունակվում են ապրիլյան պատերազմում զոհված սպաների ընտանիքներին նյութական ու բարոյական աջակցություն ցուցաբերելու աշխատանքները:

Այդ առիթով մայիսի 6-ին ՀՕՄ-ի Արցախի մեկուսի մասնաճյուղի Ստեփանակերտի գրասենյակում   էին զոհված զինծառայողների ընտանիքները, ուր  մինչև 18 տարեկան թվով 24 երեխաների նվիրաբերվեց  դրամական աջակցություն:

Հանդիպմանը ներկա էր նաև ԼՂՀ ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցության անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը, հօմուհիներ արտասահմանից և Արցախից:

Զոհված սպաների ընտանիքի անդամները շնորհալություն հայտնեցին ցուցաբերված աջակցության ու ուշադրության համար:

Լեռնիկ Հովհաննիսյանը իր խոսքն ուղղելով զոհված զինծառայողների ընտանիքներին ,  շնորհավորեց ներկաներին Շուշիի ազատագրման 25-ամյակի, մայիսյան եռատոնի կապակցությամբ և նշեց. <<Այդ տղաներն արդեն ֆիզիկապես մեզ հետ չեն, բայց դուք եք նրանց հիշատակը վառ պահողը>>:

1