Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին նվիրված միջոցառում Բեյրությում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին նվիրված միջոցառում Բեյրությում

Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին նվիրված միջոցառում Բեյրությում

«Մեր որդիների կորստյան ցավն ու կսկիծը մեզ էլ ավելի կմիավորի, կդարձնի միս ու արյուն, մեկ սիրտ ու հոգի, մեկ մարմին».

Միքայել Հաջյան

Արցախի ազատագրական պայքարի առաջին օրերից մինչեւ այսօր լիբանանահայությունը ոչ մի առիթ բաց չի թողել ցուցաբերելու իր պայքարի ոգին, հաստատելու իր կամքը եւ վճռակամությունը Արցախին ու հայության արդար իրավունքների ձեռքբերման սատար կանգնելու առումով: Լիբանանահայությունը իր նահատակների ու հայրենիքի հանդեպ միշտ իր ուխտը նորոգում է իր ազգային, կուսակցական, կրթական ու հոգևոր կառույցների կազմակերպած քարոզչական ու գաղափարական ծրագրերով և նախաձեռնություններով, որոնցից մեկն էր ՀՅԴ քարոզչական մարմնի կազմակերպած «Մ՛իշտ Արցախի հետ» խորագիրը կրող ժողովրդական հիշատակի հանդիսությունը` նվիրված 2016 ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված հերոսներին, որը տեղի ունեցավ 2017թ. Մարտի 29-ին, որին ներկա էին հայ երեք համայնքապետեր, հայ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ եւ պետական գործիչներ: Այս մասին է հաղորդում Լիբանանի «Ազդակ» օրաթերթը։

Նույն առիթով երեք համայնքապետերի նախագահությամբ Պուրճ Համուտի Նահատակաց հուշակոթողի դիմաց հոգեհանգստյան պաշտոն կատարվեց ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին, որից հետո ՀՅԴ Բյուրոյի անդամ Բենիամին Պչաքճյանը, նահատակ Նորայր Հաջյանի հայր Միքայել Հաջյանը և ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին ծաղկեպսակ դրեցին Նահատակների հուշակոթողին: Ապա բոլոր ներկաներն ուղղվեցին «Հակոբ Տեր Մելքոնյան» թատերասրահ, ուր տեղի ունեցավ պաշտոնական հանդիսությունը:

1