Աշխատանքային խորհրդակցություն՝ ՀՀ և ԱՀ նախագահների մասնակցությամբ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Աշխատանքային խորհրդակցություն՝ ՀՀ և ԱՀ նախագահների մասնակցությամբ

Աշխատանքային խորհրդակցություն՝ ՀՀ և ԱՀ նախագահների մասնակցությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին:

Նույն օրը երկու հայկական հանրապետությունների նախագահներն Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունում հրավիրել են աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացման, Արցախի եւ Հայաստանի ռազմական փոխգործակցության հարցերին եւ սահմաններում տիրող իրավիճակին:

Երկուստեք կարեւորվել է բանակաշինության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության բարձր մակարդակի ապահովումը, ինչը հանդիսանում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման կարեւոր գրավականներից մեկը:

27697

1