Անուշ Հայրենիք ճամբարը Մարտունիում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Անուշ Հայրենիք ճամբարը Մարտունիում

Անուշ Հայրենիք ճամբարը Մարտունիում

Օգոստոսի12-  22-ը ԼՂՀ Մարտունի քաղաքում 7-16 տարեկան 186  պատանիներ իրենց ամառային հանգիստն են  անցկացրել  ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության կազմակերպած  <Անուշ Հայրենիք>  ճամբարում :  Արդեն երկրորդ տարին է, ինչ ԼԵՄ-ը  <<Անուշ Հայրենիք>>  խորագրով ճամբար է կազմակերպում Մարտունի քաղաքում: Այս տարի ճամբարը նվիրված էր Մհեր Ջուլհաջյանի եւ Լիզբոնի- 5 նահատակների հիշատակին: Ճամբարականների առօրյան ընթանում էր ըստ նախապես մշակված օրակարգի՝ դրոշակի արարողություն, դասախոսություններ` հայրենասիրական, դաստիարակչական թեմաներով, ազգային -հեղափոխական երգերի ուսուցում, մարզանք եւ այլն:

 

Լիբանանից Արցախ են  ժամանել   5  երիտասարդներ , ովքեր եւ ՀՅԴ Արցախի երտասարդական միության  երիտասարդների հետ կազմակերպել են պատանեկան եւ երիտասարդական  ճամբարը:

 

Ճամբարի պատասխանատու Մարիա Չոքաքլյանը արդեն  երրորդ անգամ է  Հայրենիքում: Նա խոստովանում է,  որ ամեն անգամ Հայրենիք վերադառնալուց հետո ավելի ու ավելի է դժվարանում հետ` Լիբանան  վերադառնալը:

 

<<Մեր ցանկությունը   պատանիներին  սովորեցնելն է այն, ինչ գիտենք, եւ իհրակե իրենցից էլ շատ բան սովորելն է,  Մարտունիում շարունակական կլինի ճամբարերի կազմակերպումը>>,-նշեց Մարիան:

 

Րաֆֆի Թասլաքյանը ուրախ է, որ իր կյանքի առաջին ճամփորդությունը  դեպի Հայաստան է:

 

<<Ծնվել, մեծացել եմ Անճարում,սակայն միշտ երազել եմ  գալ  Հայաստան, Արցախ  եւ տեսնել Հայրենիքը  սեփական աչքերով: Այստեղ մի զարմանալի հանգստություն կա, հոգիդ մի տեսակ խաղաղվում է, ամեն ինչ իմն է , մեծ ցակություն ունեմ հալասարանն ավարտելուց հետո վերադառնալ ու Հայրենիքում ապրել>>,- ասում է Րաֆֆին:

 

Օգոստոսի 22-ին Մարտունու Մշակույթի պալատում տեղի է  ունեցել  ճամբարի փակման հանդիսավոր արարողությունը: Երեխաները հանդիսատեսին ցուցադրեցին այն, ինչ սովորել էին ճամբարի 10 օրերի ընթացքում՝ ազգային հեղափոխական երգեր,  ագզային, ժողովրդական  պար, ասմունք եւ այլն:

 

ԼՂՀ ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը, ով ելույթ ունեցավ ճամբարի փակման արարողությանը , կարեւորեց նման միջոցառումների կազմակերպումը Արցախում:

 

<<Ընդհամենը 5 երիտասարդ ներ եկան ու կազմակերպեցին այս ճամբարը, կազմակերպչական  բավականին բարձր մակարդակ ապահովելով, սա ցույց է տալիս , որ փոքր թվով մարդիկ, ովքեր ընդհանուր նպատակ ու գաղափարախոսություն ունեն, կարող են մեծ գործեր անել: Ուզում եմ շնորհավորել մեզ բոլորիս, որ արդեն երկրորդ տարին է,  այստեղ` Մարտունիում, ամրապնդվում է մեր միասնությունը սյուռքահայ  ընկերների եւ մեր միջև>>,- իր ելույթում նշել է  Արմեն Սարգսյանը:

 

 

Արմինե ՆԱՐԻՆՅԱՆ

1