Անհնար ոչինչ չկա. Հայաստանի հավաքականը ջախջախեց Դանիայի ընտրանուն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » մշակույթ » Անհնար ոչինչ չկա. Հայաստանի հավաքականը ջախջախեց Դանիայի ընտրանուն

Անհնար ոչինչ չկա. Հայաստանի հավաքականը ջախջախեց Դանիայի ընտրանուն

Ավարտվեց Կոպենհագենի«Պարկեն» մարզադաշտում ընթացող՝ աշխարհի 2014թ.առաջնության ընտրական փուլի՝ Դանիա – Հայաստան հանդիպումը:

 

Հայաստանի ազգային հավաքականը պարզապես ջախջախեց Դանիայի ընտրանուն: Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստները առաջին խաղակեսում մրցակցին հաղթել էին  0:2 հաշվով: Երկրորդ խաղակեսում՝ անհնար թվացող հաղթանակը էլ ավելի ամրագրվեց Յուրա Մովսիսյանի դումբլի և Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի«Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հրաշալի գոլերի շնորհիվ: Հատկապես փայլուն խաղ ցուցադրեցին Հայաստանի ընտրանու պաշտպանները:

 

Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը հավաքեց 6 միավոր և  հավասարվեց դանիացիներին: Իտալիան ունի 14 միավոր, Բուլղարիան՝ 10, Չեխիան՝ 9, իսկ Մալթան՝ 3 միավոր:

 

 

yerkir.am

1