Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը

Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը

Հունիսի 29-ին հայրենիքի համար նահատակվածների եւ անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ Ստեփանակերտի հուշահամալիր են այցելել եւ անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհել պաշտոնատար անձինք, ազատամարտիկների հարազատներ, զինվորականներ:

«Անհիշելի ժամանակներից, երբ մարդկությունը սկսել է պատերազմել, միշտ եղել են մարդկանց անհայտանալու դեպքեր, դա ողբերգություն է հարազատների համար, որոնք մատնված են անորոշության և չնայած, որ հնարավոր են համարում իրենց սիրեցյալների վախճանված լինելը, սակայն անկարող են սգալ և, ապացույցներ չունենալով, իրենց հուսախաբ են անում պատրանքներով: Արցախյան շարժման հենց սկզբից սադրանքների և ահաբեկչության հետևանքով, խոշոր փրկագներ կորզելու նպատակով ադրբեջանական կողմից գրանցվեցին մարդորսության և պատանդներ պահելու բազմաթիվ դեպքեր»,- իր խոսքում նշել է ԱՀ  Ռազմահայրենասիրական դաստիարակության և հասարակության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Վրեժ Իշխանյանը և ավելացրել, որ անհայտ կորածների որոնողական աշխատանքները շատ արդյունքներ չեն տվել, իսկ հարազատներինն մնացել է միայն հույսը և սպասումը:

ԱՀ Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանը հուշահամալիրում ունեցած ելույթի ժամանակ նշել է, որ 26 տարի անց էլ թարմ ու բաց է վերքը. «Եթե մեր բանակի, Ազգային անվտանգության ծառայության, Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հանրապետական հանձնաժողովին ապրիլյան պատերազմում հաջողվեց վերադարձնել մարտիրոսված հերոսների գոնե դիակները, ապա իրավիճակն այլ էր Արցախյան առաջին պատերազմում»: «Մենք այստեղ ենք գալիս ոչ թե լաց լինելու համար, այլ գալիս ենք ասելու թող թշնամին շարունակի իր դեմքին կրել ինչպես իր խայտառակ պարտության, այնպես էլ անմարդկայնության սև խարանը, բայց չհոխորտա նոր պարեզմի մասին, որովհետև ի պատասան ստանալու է նոր պարտություն»:

Այնուհետև Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների թանգարանում տեղի է ունեցել Վերա Գրիգորյանի հեղինակած «Երկրի ապահենը» գրքի շնորհանդեսը:

Միջոցառմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

1